Հայաստանն ու Ադրբեջանը սկբունքային ցանկություն ունեն ամենաբարձր մակարդակով ԼՂ հարցով երկխոսությունը շարունակելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Պոպովը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս հանդիպում տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարների միջև, որի ընթացքում կքննարկվեն կարգավորման որոշիչ հարցերը և վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են կիրառվել իրավիճակի կոնկրետ զարգացման դեպքում և հաշվի առնելով այն, թե ինչպես կդասավորվեն երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունները:
Ռուս միջնորդի խոսքերով, իրենք հասկացել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են շարունակել երկխոսությունն ամենաբարձր մակարդակով: