Արցախի հետ շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, կարծում է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Այսօր ավարտվում է մեր այցելությունը, մենք եղել ենք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա գտնվում ենք Բաքվում: Մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների ՊՆ նախարարների հետ, իսկ ավելի ուշ հանդիպելու ենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Մենք մասնավորապես քննարկել ենք այն զրույցը, որը տեղի է ունեցել Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և հիմա կատարվում են: Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որ հիմա քիչ թե շատ կայունացել է, խոսել ենք կապի միջոցների մասին, որոնք հաստատվել են Երևանի և Բաքվի միջև»,-ասել է Պոպովը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև օպերատիվ կապ է հաստատվել: