Հասարակություն 

Ավինյանն այն մասին, թե ինչու է դատի տվել լրատվամիջոցին

Ակնհայտ սուտ տեղեկություններ տարածողները պետք է մտածեն իրենց գործունեության, քայլերի մասին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է դատի տվել «Politik.am» կայքին, որը գրել էր Ավինյանի կողմից մարիխուանա օգտագործելու մասին:

Ավինյանի խոսքերով, մեդիադաշտը նման տեղեկատվական աղբով լցնելը խելամիտ չէ. «Եթե արձագանքներից նկատել եք, իմ քայլը ողջունվել է: Սակայն ես ուզում եմ ասել, որ սա չի լինելու այսպիսի հետևողական քաղաքականություն: Սա կոնկրետ մեկ դրվագ է և ես հույս ունեմ, որ ազդակ կլինի ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին, որ նմանատիպ գործունեությունն ուղղակի խելամիտ չէ և կարող է նաև պատժվել»:

Նույն շարքից