Հասարակություն 

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ  Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

2018թ. նոյեմբերի 1-ին ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդն իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. Գալստյանին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:

Դեպքի առթիվ 01.11.2018թ. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են  ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և համալիր դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

«Պորշ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Նույն շարքից