Բարի օր Տնտեսություն 

Ալավերդիի պղնձաձուլարանը վաղ, թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի. Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան

analitik.am

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի կարծիքով, Ալավերդիի պղնձաձուլական գործարանը վաղ, թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում Ավինյանը հայտարարեց, որ խնդիրը կապված չէ կառավարության հետ, կա դատական վեճ երկու ընկերության մեջ, իսկ կառավարությունը փորձում է հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում է խնդիրը լուծելու համար, բանակցություններն առաջ են գնում. «Այս փուլում քննարկվում է շահագործման, բնապահպանական խնդիրների նվազեցման հարցը, բայց վաղ, թե ուշ պղնձաձուլական գործարանը կա՛մ պետք է փակվի, կա՛մ մոդեռնիզացվի»:

Նույն շարքից