Հասարակություն 

TIME-ը կազմել է 2018 թվականի աշխարհի 50 ամենահանճարեղ ընկերությունների անունները

TIME-ը կազմել է 2018 թվականի աշխարհի 50 ամենահանճարեղ ընկերությունների անունները, որոնք առաջատար են համարվում իրենց ոլորտներում:

Ցանկում հայտնվել են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են AppleAmazon, Nike, Domino’s, Nintendo, Singapore Airlines ընկերությունները, ինչպես նաև ավելի քիչ հայտնի կազմակերպություններ: Ցուցակում տեղ են գտել նաև DJI, Volvo, Xiaomi, Lockheed Martin, SpaceXNetflix, Pinterest ընկերությունները:

Ցանկը կազմվել է ամբողջ աշխարհում խմբագիրների և թղթակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքներով: Ապա թեկնածուներին գնահատել են օրիգինալության, ազդեցության, հաջողությունների և ամբիցիաների տեսանկյունից:

Նույն շարքից