Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել Sony ընկերության շտաբ բնակարանում` վիրավորելով երկու մարդու: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Նախնական տեղեկություններով, մինչև միջադեպն անհայտ քաղաքացուն հաջողվել է անօրինական կերպով մուտք գործել շենք:
Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան: Գրասենյակի աշխատակիցները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և բժիշկներ:
Ոստիկանները հայտնում են, որ կա մեկ ձերբակալված: Տեղի ունեցածը կապ չունի ահաբեկչության հետ: