Քաղաքականություն 

Ծառուկյանը Օսկանյանին հորդորել է ակտիվանալ, որպեսզի փարատվի նրա` ԲՀԿ-ից դուրս գալու տեսակետը. «Հրապարակ»

analitik.am

«Օրերս Բրյուսելից վերադարձած Վարդան Օսկանյանը չի պատասխանում իրեն ուղղված հարցերին. ԲՀԿ-ն էլ որևէ հաղորդագրություն չի տարածել, թե արդյո՞՝ք Եվրոպայի ռեֆորմիստների և պահպանողականների կուսակցության հետ բանակցությունների մեկնած Օսկանյանին հաջողվել է համաձայնություն ձեռք բերել այդ կուսակցության հետ ԲՀԿ-ի անդամակցության շուրջ։

Ի դեպ, Բրյուսելից վերադառնալուց անմիջապես հետո Վարդան Օսկանյանն իր տիկնոջ՝ Նանի Օսկանյանի հետ մեկնել է Ստեփանակերտ՝ ցավակցելու Սերժ Սարգսյանին, մասնակցելու Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը։ Բոլոր դեպքերում, վերջին շրջանում Օսկանյանը բավական ակտիվացել է։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Գագիկ Ծառուկյանն է նրան հորդորել՝ կրկին ակտիվանալ, որպեսզի փարատվի տեսակետը, թե Օսկանյանը դուրս է գալու ԲՀԿ-ից, նոր՝ արևմտամետ դաշինք ստեղծելու համար։ Ի դեպ, աղմկոտ օֆշորգեյթի պատմության մեջ, ըստ լավատեղյակների, Կիպրոսում կազմակերպություններ գրանցած հայազգի փաստաբան Նաիրի Մերհեջեն Օսկանյանի հեռավոր զարմիկներից է»,–գրում է թերթը։

 

Նույն շարքից