Հայաստանի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ետ կանչելու գործընթացն ավարտված է: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: