ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնանկ անելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ետ է կանչել նրա թեկնածությունը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Սեմերիկովը նշել է, որ հայկական կողմն է նախաձեռնել Խաչատուրովին ետ կանչելը, Երևանն է ներկայացրել վերջինիս, Երևանն էլ ետ է կանչել:
Միևնույն ժամանակ Սեմերիկովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կորոշեն, թե որ երկրին է պատկանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նա չի բացառել, որ հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին: