Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանն իր վերջնական որոշումը չի ասել. Արմեն Աշոտյան

analitik.am

Մոտ օրերին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համաժողովը, որի ընթացքում որոշումներ են կայացվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ համաժողովին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Սարգսյանը ընտրություններին մասնակցել-չմասնացկելու մասով, Աշոտյանն ասաց, որ երրորդ նախագահը ստեղծում է միջավայր, որտեղ քննարկումները բացառապես բովանդակային են՝ հիմնված արգումենտների վրա. «Նա իր վերջնական որոշումը չի ասել, կուսակցությունն իր վերջնական որոշումը չունի: Քննարկումները շատ բաց են, ինտելեկտուալ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե պետք չէ շտապել, երեկ դեռ հայտնի է դարձել ընտրությունների օրը, որևէ մեկը չի հայտնել իր ցուցակը, ցուցակի քննարկումներ չեն եղել նաև հանրապետականում:

Նույն շարքից