Քաղաքականություն 

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել մի շարք աշխատակիցների

analitik.am

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար և մասնագիտական տոնի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են`

Արկադի Բաղդասարյանը «Արցախէներգո» ՓԲԸ տրանսֆորմատորների 
վերանորոգման արտադրամասի պետ

Սլավա Գաբրիելյանը «Արցախհէկ» ԲԲԸ արտադրական վարչության պետ

Արմեն Գասպարյանը «Արցախհէկ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն

Վալերի Ծատրյանը «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի 
գլխավոր ճարտարագետ

Էլմիր Նավասարդյանը «Արցախէներգո» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն։

Այս մասին հայտնում են ԼՂ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:

 

Նույն շարքից