Քաղաքականություն 

Երկիրին անհրաժեշտ են փոփոխություններ. Վաղարշակ Հակոբյան

analitik.am

Ըստ «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի 2013-ը բացասական իրադարձություններով լեցուն տարի էր, առաջին հերթն այն պատճառով որ նախագահական ընտրություններից հետո հասարակության սպասելիքները ընդդիմությունը չարդարացրեց։ Բանախոսն ընդգծեց, որ խոսքն ընդդիմադիր անհատների մասին չէ, այլ ամբողջ համակարգի:

 

«Սա ընդհանուր քաղաքական դաշտի ու նոր երիտասարդ քաղաքական գործիչների վրա է անդրադառնում, քանի որ մարդիկ այլևս մեզ չեն վստահում: Եթե պատկերավոր ասենք, մտածում են՝ էսքան մարդ չկարողացավ մի բան փոխի, դուք ի՞նչ պետք է անեք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:

  

«Առաքելություն» կուսակցությունը առաջարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը զուգընթաց նվազեցնել եկամտային հարկը:

 

«Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի» նախագահ Վաղարշակ Հակոբյանն էլ ընդգծեց, որ երկիրը հայտնվել է մի իրողության մեջ, որտեղ անհրաժեշտ են փոփոխություններ:

 

«Դրանք կոնկրետ ոլորտի չպետք է վերաբերեն, այլ պետք է լինեն համակարգային: Հասարակ քաղաքացին, երիտասարդությունը գտնվում է մի վիճակում, երբ հուսալքությունը գերիշխում է: Արտագաղթը հարցի լուծում չէ, այն ժամանակավորապես խնդիրներից խուսափելու միջոց է»,-ասաց նա:

 

Երիտասարդ քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի հետ կապված հարցերին և ընդգծեց, որ ինքը կողմնակից է երկրի անվտանգության պահպանմանն ու կայուն զարգացմանը:

 

«Հարցն այն է, որ դիտարկելով այդ պայմանագրերը մենք միանշանակ կարծիք ունենալ չենք կարող, որովհետև հասարակությունը տեղյակ չէ, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում»,-ասաց նա:

Նույն շարքից