Բարի օր Քաղաքականություն 

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին. Արման Եղոյան

analitik.am

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք կազմակերպության գագաթաժողովի ժամանակ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը նոր թեկնածու առաջադրելու է գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, Եղոյանն ասել է, թե միայն կարող է հայտնել, որ հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ արվեց այսօր:

Նույն շարքից