Հասարակություն 

Ծառուկյանին պատկանող հյուրանոցի շինարարությունը կասեցվել է

Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով:

Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Տվյալ կառույցների եզրակացությունները ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն:

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ապօրինի կառուցապատման ցանկացած դեպք կասեցվելու է, որից հետո կիրառվելու է օրենսդրությամբ սահմանված վարչարարություն:

Նույն շարքից