Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Նիստին, ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքէջը, Հայաստանը ներկայացնելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նշվում է, որ անդամ երկրների ղեկավարները մի շարք հարցեր քննարկելու են նեղ կազմով, իսկ մնացած հարցերը` լիագումար նիստում, որին կմասնակցեն նաև ԱԳ նախարարները և ԱԽ քարտուղարները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Այդ օրը քննարկվելու է նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

 

Նույն շարքից