Հասարակություն Քաղաքականություն 

Թուրք նախարարների որդիներին մեղադրանքներ են ներկայացվել

analitik.am

Կոռուպցիոն սկանդալի գործի շրջանակներում Թուրքիայի դատախազությունը երկրի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարների որդիներին մեղադրանքներ է ներկայացրել, հայտնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

 

Ներկայում բարձրաստիճան պաշտոնյաների որդիները կալանքի տակ են։ Թե, մասնավորապես, ինչ մեղադրանքներ են ներկայացվել նրանց, հայտնի չէ։ Նախարարների որդիներից բացի, մեղադրանքներ են ներկայացվել նաև Halkbank պետական բանկի գործադիր տնօրենին, ևս 13 մարդու։

 

Այս շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած խուզարկումների արդյունքում ձերբակալվել էր 37 մարդ, որոնց թվում՝ տարբեր բարձրաստիճան անձինք։ Նրանք կասկածվում են պետական տենդերներ անցկացնելիս կեղծարարությունների, պաշտոնական լիազորությունների չարաշահման և կաշառակերության համար։

Նույն շարքից