Այսօր՝ նոյեմբերի 2-ին «Իրատես» թերթը տեղեկություններ էր տարածել, որի համաձայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն Արթիկ է մեկնել ուղղաթիռով: Նշվում էր նաև, թե արթիկցիները խիստ զարմացել ու զայրացել են տիկին Աննային այդ քայլի պատճառով:
Ավելի ուշ, սակայն, Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանը հերքեց տարածված տեղեկությունները: Զարգարյանը հայտնել է, որ տիկին Աննան Արթիկ է մեկնել ավտոմեքենայով և Երևան է վերադարձել նույնպես մեքենայով: