Մերկ թագավորն ու շքախումբը շտապում են, չէ՞ որ ժամանակավորապես կուրացած ու հիպնոզի ազդեցությամբ քնած հանրությունն արթնանալու է...
Ամեն ինչ պիտի անեն, որ ուշ արթնանա, որ երբ արթնանա` արդեն ուշ լինի...
ԱԺ-ն արձակվեց, թմբիրը երկարաձգելու համար նոր թիրախ է պետք, իսկ պասիվ անբարոյականությունն արագ արդյունք չի բերում...
Բառերը չեն հերիքում...
Խորին շնորհակալություն մեր հարազատ, մեծատառով մարդուն`Արա Մինասյանին, որ ամեն ինչ արեց, որ որևէ մեկս որևէ սկզբունքի չդավաճանի, հստակ իմանալով, որ թիրախ է դարձել անբարոյականների այդ ստոր նպատակին հասնելու համար:
Կներեք մեզ Արա Միքայելովիչ... երբեք չէինք ցանկանա, որ այս անորակ կրկեսը Ձեր հետ որևէ առնչություն ունենար...
ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյան