Հարգելի գործընկերներ, եթե ԱԺ ընտրությունների արդյունքները չվիճարկվեն, ապա հաջորդ ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, ոչ թե 31-ին։ Ավելի ուշ մանրամասն կներկայացնեմ կարգավորումները։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայան
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 31-ին: