Բարի օր Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պատասխանը` գործարար Սիլվա Համբարձումյանի մեղադրանքին

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ գործարար Սիլվա Համբարձումյանին, ով նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե թե 2008-ին խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին, որպեսզի չխանգարեն իրեն գործարք կնքել արաբների հետ: Համբարձումյանը նաև հայտնել էր, որ կաշառք է տվել այն ժամանակվա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով հիմա խորհրդարանում ներկայացնում է ՀՀԿ խմբակցությունը:

Քոչարյանը պատրաստվում է հասնել նրան, որ Համբարձումյանը ներողություն խնդրի և պատասխան տա իր հայտարարությունների համար:

Համբարձումյանի հայտարարություններին արձագանքել է նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով նշել է, որ գործարարի մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում և համապատասխան գնահատականներ կտրվեն:

 

Նույն շարքից