ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են նախատեսել արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն արձակվեց նոյեմբերի 1-ին: Հենց նույն օրն էլ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակվեց դեկտեմբերի 9-ը:
«Իրականում ես անձամբ կարծում եմ, որ դա քիչ ժամանակ է, սակայն ես զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր` Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացիա, հասարակական աջակցություն, աջակցություն իր լեգիտիմությանը»,-հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: