Քաղաքական Միջազգային 

Էրդողանը գիտի, թե ովքեր են սպանել լրագրող Ջամալ Խաշոգջիին

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը եղել է Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներից: Այս մասին The Washington Post-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նաև հայտնել է, թե Թուրքիան գիտի, որ Սաուդյան Արաբիայում վերոնշյալ գործով 18 ձերբակալվածների թվում են գտնվում նաև նրանք, ովքեր կատարել են սպանությունը:

Էդրողանը միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական` հավելելով, թե վստահ է, որ սպանության հրամանը չի եղել թագավոր Սալմանից:

Այս կերպ Թուրքիայի նախագահը հասկացնել է տվել, որ Թուրքիայում չեն կարծում, թե Խաշոգջիի սպանությունը Սաուդյան Արաբիայի պաշտոնական քաղաքականության արդյունք է:

 

Նույն շարքից