Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ը պատրաստ է նոր միջուկային պայմանագիր ստորագրել Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել հրաժարվել միջուկային զենք ստեղծելու գաղափարից` հավելելով, թե պատրաստ է նոր միջուկային պայմանագիր ստորագրել Թեհրանի հետ:

«Մենք կոչ ենք անում իրանական իշխանություններին հրաժարվել միջուկային ամբիցիաներից և փոխել վարքագիծը, հարգել սեփական ժողովրդի իրավունքները և վերադառնալ բանակցային սեղան»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահը նշել է, թե պատրաստ է նոր, ավելի համապարփակ միջուկային պայմանագիր կնքել Իրանի հետ, որն ընդմիշտ կփակի Իրանի համար դռները միջուկային զենք ստեղծելու ճանապարհին: Իսկ մինչև այդ պատմական պատժամիջոցներն ամբողջ ծավալով շարունակելու են մնալ ուժի մեջ:

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թեհրանն ընտրություն կատարի՝ կամ շարժվում է նույն ճանապարհով, որը հանգեցնելու է տնտեսական աղետի, կամ փոխում է քաղաքականությունը:

Թրամփը խոսել է նաև այն ընկերությունների մասին, որոնք համագործակցում են Իրանի հետ` հիշեցնելով, որ Թեհրանի հետ համագործակցողները հայտնվելու են ամերիկյան պատժամիջոցների թիրախում:

Նույն շարքից