Բարի օր Հասարակություն Սպորտ 

Սկանդալ` համաշխարհային ֆուտբոլում. Կիզակետում են անգլիական և ֆրանսիական գրանդերը

analitik.am

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ով 2014 թվականին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն էր, օգնել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և ֆրանսիական «ՊՍԺ»-ին խուսափել պատժից ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար: Այս մասին գրում է Spiegel-ը:

Նշվում, է որ անգլիական և ֆրանսիական ակումբները 2011-13 թվականներին բյուջեի դիֆիցիտ են ունեցել համապատասխանաբար 188 և 218 միլիոն եվրոյի չափով:

Այն ժամանակ ակումբները կանգնած են եղել Չեմպիոնների լիգայից զրկվելու շեմին, սական օգնության է հասել Ինֆանտինոն, ով գաղտնի հանդիպումներ է ունեցել արաբների հետ և խորհուրդ տվել, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Արդյունքում ակումբներին հաջողվեց 2014 թվականին պայմանագիր ստորագրել ՈւԵՖԱ-ի հետ` խուսափելով Եվրագավաթներից զրկվելուց:

Spiegel-ի պնդմամբ, որ հենց Ինֆանտինոյի ջանքերի շնորհիվ է անգլիացիներին և ֆրանսիացներին հաջողվել խուսափել խիստ պատժից:

Նույն շարքից