Հասարակություն 

Արթուր Մեսչյանը մամուլի ասուլիս կտա

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտիի փող.1) տեղի կունենա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը: Գլխավոր ճարտարապետը կներկայացնի մայրաքաղաքի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները, ինչպես նաև կպատասխանի լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվեց քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ:

 

 

 

Նույն շարքից