Տնտեսություն գլխավոր 

Ազգային ժողովի գործունեությունը` որպես տնտեսվարող սուբյեկտի, վտանգված է

Կա երկու կարևոր խնդիր, որոնք վտանգի տակ են դնում Ազգային ժողովի գործունեությունը` որպես տնտեսվարող սուբյեկտի: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Աժ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Խնդիրները կապված են շենքերի, շինությունների կապիտալ վերանորոգման և ընթացիկ վերանորոգման հետ. «Մենք դիմել ենք կառավարությանը համապատասխան գումար տրամադրելու համար: Խնդրել ենք տրամադրել 109 և 205 միլիոն դրամ, երկու դեպքում ել գումար չենք ստացել: Դա նշանակում է, որ մեր շենքը և օժանդակ տարածքները, որոնք ունեն անընդհատ վերանորոգման և պահպանման անհրաժեշտություն, կարող են վտանգվել և կարող է վտանգվել նրանց բնականոն գործունեությունը»:

Սաղաթելյանը հայտնեց, որ հարցով կրկին դիմել են կառավարությանը. «Ես պատգամավորների ուշադրությունն եմ հրավիրում այս խնդրի վրա: Մենք ունենք խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում` կապված ջեռուցման, ջերմամեկուսացման և այլնի հետ: Մենք պլանավորել էինք գործողությունները, գումարը միանգամից չէինք ուզել: Հարցը լուծում էինք աստիճանաբար, իսկ հաջորդ տարի այդ գումարը չենք ստանալու: 7-րդ գումարման Ազգային ժողովն այդ խնդիրն ունենալու է: Իսկ մենք չենք կարող նման բան թույլ տալ»:

Նույն շարքից