2019 թվակականին նախագահի աշխատակազմը կստանա 1 միլիարդ 183 միլիոն 834 հազար դրամ, որը կազմում է 2018 թվականի բյուջեի 61,5 տոկոսը: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, խորհրդարանում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Տարասյանի խոսքերով, նվազեցումները վերաբերում են աշխատողների աշխատավարձերին և հավելավճարներին` 532 միլիոն դրամ. «36 միլիոն նվազեցում ունենք էներգետիկ ծառայությունների մասով: Հաշվի առնելով այն, որ «Էյրբաս» օդանավն այլևս չի գտնվում նախագահականի հաշվեկշռում` պակասեվցել է մոտ 200 միլիոն դրամ, որն անհրաժեշտ էր դրա պահպանման և գործուղումների համար: Նվազեցումներ ունենք տրանսպորտային նյութերի մասով, նվազեցրել ենք տրանսպորտային միջոցների վառելիքի գումարը` մոտ 10 միլիոն դրամով: Ավելացում կա մեկ տողով` մասնագիտական ծառայությունների հոդվածով: Գումարն անհրաժեշտ է նախագահի աշխատակազմի վերապատրաստմանը»:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել 2019 թվականի բյուջեն: