Ամերիկյան Հանովեր քաղաքի Դորտմության քոլեջում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի արդյունքում մեկ վիրավոր կա: Այս մասին հայտնում է քոլեջի թվիթերյան էջը:
Ոստիկանության տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 21:50-ին: Վիրավորը քոլեջի ուսանող չէ:
Կրակ բացողի ինքնությունը հայտնի չէ, նա ազատության մեջ է: Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում հանցագործին հայտնաբերելու համար: