Հասարակություն Ֆեյսբուք 

Կհանդիպենք. Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը /տեսանյութ/

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,

Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ:

Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար:

Կհանդիպենք:

Հ.Գ.Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինասյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ետ է կանչվել դեսպանի պաշտոնից:

Նույն շարքից