Հասարակություն 

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Նոյեմբերի 2-ին 62 տարեկան հասակում մահացավ լեգենդար ծանրորդ, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի, ԽՍՀՄ 4-ակի, 1980 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

2009թ. ապրիլի 2-ին նա նշանակվել էր Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել էր ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ։

Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և շատ այլ պաշտոնատար անձինք:

Սակայն լռում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի լռության պատճառը փորձեցինք ճշտել վերջինիս խոսնակ Արման Եղոյանից, սակայն նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերը դեռ հաջողությամբ չեն ավարտվել: Չհաջողվեց կապ հաստատել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի  Էդուարդ Աղաջանյանի հետ:

Նույն շարքից