Հասարակություն 

Սերժ Սարգսյանի տան հարցը դեռ չի լուծվել

Այսօր` նոյեմբերի 3-ին, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան հետ կապված խնդրի մասին, հայտարարեց, որ պետությունն իր պարտականությունները կարող է ավարտված համարել, երբ գրավոր մերժում լինի, հակառակ դեպքում պետությունը պարտավորվածություն ունի որևէ կերպ հարցը լուծելու մասով. «Կամ մենք որևէ առանձնատուն կամ բնակարան ենք գնում, թույլ ենք տալիս նրանց, որպեսզի օգտագործեն այն, կամ պաշտոնական գրառում ենք ստանում, որ նրանք հրաժարվում են բնակարանից»:

Աղաջանյանը հայտնեց, որ երրորդ նախագահը կոնկրետ երկու անգամ հրաժարվել է ներկայացված առաջարկներից, երկուսն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները` բնակություն հաստատելով Ձորաղբյուր գյուղում:

 

Նույն շարքից