Հայաստան Քաղաքական 

Կառավարության աշխատակազմի ղեկավարը` Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակում

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ-ի ցուցակում: Այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում Աղաջանյանը, պատասխանելով հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում լինելու է արդյոք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում, նշել է` հավանաբար այո` հավելելով, որ ցուցակը դեռ կազմման փուլում է:

Հարցին, թե ինքն իրեն տեսնում է արդյոք ապագա խորհրդարանում, Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ դա քաղաքական թիմի որոշելիք հարցն է:

Հավելենք, որ ՔՊ-ի կամ Իմ քայլը դաշինքի ցուցակը (ձևաչափի մասին որոշումը դեռ չկա), ամենայն հավանականությամբ, գլխավորելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով օրեր առաջ հայտարարեց, որ ռեյտինգայինով չի առաջադրվելու:

Նույն շարքից