Ռազմական Հասարակություն 

Իրանը սկսել է Kowsar կործանիչների սերիական արտադրությունը

Այսօրվանից Իրանը սկսել է Kowsar կործանիչների սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Վերոնշյալ կործանիչն առաջին անգամ Իրանը ցուցադրել էր այս տարի օգոստոսին:

Kowsar-ը զինված է չորրորդ սերնդի ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, ունակ է կրելու տարբեր զինատեսակներ: Այն կիրառվելու է օդային աջակցության նպատակով կարճատև առաքելությունների շրջանակներում:

Ավելի վաղ Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել էր, որ Թեհրանը միայն զսպող քաղաքականություն է վարում և երբեք չի հարձակվելու այլ պետությունների վրա:

 

Նույն շարքից