Իրավական Հասարակություն 

Կարբի գյուղում կատարված դանակահարությունը ոստիկանները բացահայտեցին դեպքից ժամեր անց

analitik.am

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Կարբի գյուղում, վիճաբանության ժամանակ, ոմն Թելման դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Թելմանը Կարբի գյուղի բնակիչ Թելման Վ.-ն է: Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նույն օրը կասկածյալը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննությունը շարունակավում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից