Սպորտ Հասարակություն 

Մեսսիին մեղադրում են փողեր լվանալու մեջ

Արգենտինացի դատախազ Պաբլո Տուրանոն Լեոնել Մեսսիին մեղադրում է փողեր լվանալու մեջ: Այս մասին հայտնում է Todo Noticias-ը:

Քննությունը պահանջում է ուսումնասիրել «Լեո Մեսսի» բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Քննիչների կարծիքով, այդ կազմակերպությունը կարող է օգտագործված լինել փողեր լվանալու նպատակով:

Տուրանոն Մեսսիին մեղադրանք է առաջադրել այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել բարեգործական հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկի հետ: Վերջինս հայտարարել է, որ փոխանցված գումարները չեն օգտագործվել սոցիալական նախագծերի շրջանակներում:

Նույն շարքից