Քաղաքական 

Վավերացումը քրեական պատասխանատվության հարց է. Ն. Փաշինյան

Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքները պետք է հաստատեր նիստում, այդ նիստում որոշումները կայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ և ԱԺ կանոնակարգում հստակ այս մասին արձանագրված է.  լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը, այնուհետև մանրամասնեց. «Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած է յոթ հոգուց, որից չորսը չեն մասնակցել հանձնաժողովի որևէ նիստի և որևէ գործընթացի, այսինքն՝ մենք չունենք քվեարկության արդյունքներ, չունենք վավերացման մասին որոշում»։

Հարցին, թե արդյոք Փոստանջյանի կողմից քարտեր վերցնելը խնդիր կառաջացնի, Փաշինյանը պատասխանեց. որ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էլ վերցրել է իր ու Ռուբեն Հակոբյանի գրանցման քարտերը. «Կարծում եմ, ինքն էլ է դեմ այդ համաձայնագրի վավերացմանը, երևի այդ պատճառով մեր քարտերը տարել է, որ մենք էլ հանկարծ դավաճանաբար կողմ չքվեարկենք»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ վավերացումը քրեական պատասխանատվության հարց է։

Նույն շարքից