ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառելով Իրանի նկատմամբ, ձգտում էր պարալիզացնել տնտեսական աճը, սակայն դա հանգեցրեց Թեհրանի ինքնաբավությանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:
Հարևան երկրի հոգևոր առաջնորդը նշել է, որ Իրանը տարիներ շարունակ ամեն ինչ ներկրել է, սակայն հիմա սկսել է ամեն ինչ արտադրել երկրի ներսում:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտնում արդեն նոյեմբերի 6-ից: Այդ պատժամիջոցները վերաբերելու են նաև սուբյեկտներին, որոնք կհամագործակցեն Թեհրանի հետ: Որոշ բացառություններ ամեն դեպքում կլինեն: