Իրավական Հասարակություն 

Զեյնալյանը չի բացառում, որ Հայաստանում հանցավորության մակարդակը կարող է բարձրանալ

analitik.am

Վիճակագրություն, վերլուծություններ եղել են, կա փորձ, որ հանցագործության մակարդակը բարձրացնում է համաներումներից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Զեյնալյանի խոսքերով, չի բացառվում, որ Հայաստանում ևս հանցավորության մակարդակը բարձրանա, սակայն դա պարտադիր պայման չէ: Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ բոլորն անելիք ունեն, որպեսզի դա տեղի չունենա:

Խոսելով ՔԿՀ-ների մասին, Զեյնալյանը նշել է, որ միջոցներ են փնտրվում վերանորոգում իրականացնելու նպատակով. «Առնվազն երկու ՔԿՀ ենթակա են փոխարինման: Խոսքը վերաբերում է Նուբարաշեն ՔԿՀ-ին և Գորիսի ՔԿՀ-ին: Մենք նաև նախատեսել էինք եկող տարվա ծախսերում 1 միլիարդ դրամ տրամադրել նոր ՔԿՀ կառուցելու համար: Ընդհանուրը 4,9 միլիարդ է պետք Գորիսի ՔԿՀ-ն փոխարինելու համար: Սակայն այդ գումարը դեռևս ընդգրկված չէ` պայմանավորված բյուջետային միջոցների սղությամբ: Ընթացքում մշտապես վերանորոգման աշխատանքներ կատարվում են: Եթե հաջողվի խնայողություններ իրականացնել, կանենք կապիտալ վերանորոգումներ»:

Բացի վերոնշյալից, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ շուրջ 300 հազար դոլարի չափ գումար է պետք, որպեսզի, այսպես կոչված, բրասլետային վերահսկողություն հաստատվի, ինչի արդյունքում ՔԿՀ-ներում գտնվողների թիվը կնվազի:

Նույն շարքից