Միջազգային Հասարակություն 

Ինդոնեզիայում կանանց արգելել են ճաշել տղամարդկանց հետ

Ինդոնեզիայի Բիրեն թաղամասում տղամարդկանց և կանանց արգելել են միասին ճաշել: Այս մասին գրում է The Independent-ը: Այս որոշմամբ, Ինդոնեզիայի իշխանությունները ձգտում են կանանց մոտ ավելի շատ ամրապնդել «աստվածավախությունը»:

Նշվում է, որ արգելքը կգործի վերոնշյալ թաղամասի բոլոր սրճարաններում և սննդի կետերում: Ըստ տեղի իսլամական գործերի քննությամբ զբաղվող վարչության ղեկավարի, կանայք խախտում են շարիաթի օրենքը, երբ ճաշում են տղամարդկանց  հետ՝ դա թույլատրվում է միայն ամուսնու կամ մերձավոր ազգականի հետ: Նա նաև նշել է, որ նման արգելքի նպատակն է «պաշտպանել կանանց արժանապատվությունը, որպեսզի նրանք զգան իրենց ավելի հարմարավետ, լինեն աստվածավախ և չգործեն այնպիսի չարիքներ, որոնք կարող են խախտել շարիաթի օրենքները»:

Մահմեդական նահանգում շարիաթի օրենքն արգելում է ամուսնացած մարդկանց միջև մտերմության ցանկացած արտահայտություն: Նոր կանոնները, ի թիվս այլ բաների, սահմանափակում է նաև հակառակ սեռի գործընկերների հետ համատեղ ճաշկերույթները և 21: 00-ից հետո առանց ուղեկցության կանանց սպասարկումը:

Նույն շարքից