Քաղաքական 

Իրանում քննարկվում է Թեհրանից մայրաքաղաքը տեղափոխելու նախագիծը

Իրանի խորհրդարանը քննարկում է Թեհրանից մայրաքաղաքը մեկ այլ քաղաք տեղափոխելու և այնտեղ կառավարության տեղափոխվելու նախագիծը, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:

 

«Եթե օրենսդիրներն ընդունեն այդ նախագիծը, ապա հատուկ խորհուրդ կձևավորվի, որն առաջիկա երկու տարիների ընթացքում կորոշի, թե որ քաղաքը կդառնա ներկայիս մայրաքաղաքի ամենալավ այլընտրանքը»,- ընդգծում է գործակալությունը:

 

Դեռ հայտնի չեն մայրաքաղաքի թեկնածու քաղաքները:

 

Թեհրանի բնակչությունն արդեն 12 միլիոն է: Քաղաքը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ անբարենպաստ էկոլոգիա, ճանապարհային խցանումներ, հանցագործությունների բարձր մակարդակ: Քաղաքի բնակչությունը վերջին տասը տարում ավելացել է եռակի:

Նույն շարքից