ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանի իշխանություններին հրաժարվել միջուկային զենք ստեղծելու փորձերից և համաձայնվել նոր ատոմային պայմանագիր կնքել:
«Մենք կոչ ենք անում Իրանի վարչակարգին հրաժարվել միջուկային հավակնություններից և փոխել իրենց վարքագիծը, հարգել իրենց երկրի ժողովրդի իրավունքները և վերադառնալ բանակցությունների սեղան»,-ասված է նախագահի հայտարարության մեջ:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «ինչպես միշտ պատրաստ է հասնել Իրանի հետ նոր, ավելի համապարփակ պայմանավորվածության, որը հավերժ կփակի միջուկային զենքի ստեղծման ճանապարհը և կազդի նրա բոլոր վնասակար գործողությունների վրա։ Մինչ այդ, մեր պատմական պատժամիջոցները կմնան ուժի մեջ ամբողջ ծավալով»,-ասել է նա:
«Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընտրություն կատարել` հրաժարվել իր ապակառուցողական վարքից կամ շարունակել անցնել տնտեսական տապալման ուղին»,-ավելացրել է Թրամփը:
Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է ձգտել իր դաշնակիցների հետ հասնել համաձայնության, որոնք դեմ էին ԱՄՆ-ից 2015 թ. Իրանի միջուկային ծրագրի համընդհանուր գործողությունների ծրագրին և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Միևնույն ժամանակ, Թրամփը հիշեցրել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն պետությունների և ընկերությունների նկատմամբ, որոնք կշարունակեն Իրանի հետ նավթային բիզնեսը․ «Կառավարություններին և ընկերություններին պետք է մտածել այն մասին, թե արդյոք արժե շարունակվել բիզնեսն Իրանի հետ»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ի հետ զրույցի նախօրեին հայտարարել է, որ իրանական նավթի արտահանումը զրոյի բերելու գործընթացը մի քանի ամիս կտևի․ «Մենք, ի վերջո, կզրոյացնենք նավթի փոխանցումը, և դրա կտևի մի քանի ամիս։ Մենք կարող ենք այնպես անել, որ դա լուրջ ազդեցություն չունենա նավթի գների վրա, ինչը լավ է ամերիկյան սպառողների համար», - ասել է Պոմպեոն: