Ղազախստանում, մի տղամարդ տուն է վերադարձել իր հուղարկավորությունից երկու ամիս անց։ Այս մասին հայտնում է «Sputnik Kazakhstan»-ը:
Նշվում է, որ տղամարդն անհետացել է հունիսի 20-ին, և քանի որ նա հաճախ է առանց նախազգուշացման հեռացել տանից, այդ իսկ պատճառով նրա հարազատները դիմել են իրավապահ մարմիններին մեկ ամիս անց: Այնուհետև, հայտնաբերվել է նրա դին, որը գենետիկ հետազոտության արդյունքում՝ 99.92% հավանականությամբ պատկանել է վերջինիս: Սեպտեմբերին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը և ընտանիքին տրվել է նրա մահվան վկայագիրը:
Տղամարդը հայտնել է, որ հունիս ամսին առևտրի կենտրոններից մեկում իրեն առաջարկել են աշխատանք և նա համաձայնվել է, սակայն չորս ամիս անց որոշել է տուն վերադառնալ։
Նշվում է նաև, որ վերջինիս հարազատները պատրաստվում են դատական հայց ներկայացնել գենետիկական հետազոտություն իրականացրած մասնագետների դեմ: