71-րդ տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր և դերասան Օլեգ Լավրովը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Կիմ Կրեմլի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությանը:
Թատրոնն անկեղծ ցավակցություն է հայտնել դերասանի ընտանիքին և ընկերներին:
Նշվում է, որ Լավրովը հիվանդ էր շաքարային դիաբետով, իսկ մի քանի օր առաջ նա ընկել է կոմայի մեջ: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, Կիմ Կրեմլի դրամատիկական թատրոնում: