Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարիի հետ Թուրքիայում կայացած հանդիպման վերաբերյալ հայտնել է, որ քննարկվել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման խնդիրները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն նոյեմբերի 3-4-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:
«Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի պաշտոնական այցը Թուրքիայի Հանրապետություն և բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի յոթերորդ հանդիպումն անցկացնելիս ես հնարավորություն ունեցա հանդիպել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք Սևծովյան տարածաշրջանում անվտանգության բարձրացման մասին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պոլտորակը։
Նա հայտնել է նաև, որ քննարկվել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: