Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ նոյեմբերի 10-11-ը Փարիզ կատարած այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ նրանք կմասնակցեն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի իրադարձությունների ավարտին նվիրված միջոցառմանը:
«Փարիզում, նոյեմբերի 10-11-ը, հուսով եմ, մենք հնարավորություն կունենանք բանակցություններ վարել պարոն Թրամփի, ինչպես նաև Պուտինի հետ»,-հայտարարել է Էրդողանը երկօրյա այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: