Քաղաքական Միջազգային 

ՌԴ-ի հետ բախման դեպքում ՆԱՏՕ-ին անդամակցող եվրոպական երկրները լուրջ խնդիրներ կունենան

ՌԴ-ի հետ բախման դեպքում ՆԱՏՕ-ին անդամակցող եվրոպական երկրները լուրջ խնդիրներ կունենան ռազմական տեխնիկայի և կոնտինգենտների տեղափոխման հարցում, ասել է միջազգային ռազմական կազմի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յան Բրուքսը:

Նրա խոսքերով, ռազմական տեսանկյունից, զորքերի շարժը բավականին դանդաղ է և անհրաժեշտ է լուծել լոգիստիկայի խնդիրները, այն է՝ գտնել ճանապարհներ, որը կարող է դիմանալ ռազմական տեխնիկայի կշիռին, մեծացնել նավահանգիստների բեռնափոխադրման կարողությունները կամ վերանորոգել հնացած երկաթուղային ուղիները: Երկրորդը, մասնակից երկրները նախ պետք է թույլտվություն ստանան դաշնակիցներից՝ նրանց սահմանը և օդային տարածքն անցնելու համար:

Ինչպես նշել է Եվրամիության ռազմական շտաբի պետ Էս Փուլքինենը, իրավական հարցերը մասամբ ԵՄ-ի ձեռքում են, մասամբ անդամ երկրների իրավասությունների շրջանակում:

ՆԱՏՕ-ն բազմիցս ուշադրություն է հրավիրել դաշինքում գոյություն ունեցող լոգիստիկ խնդիրների վրա: Իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Ջերի Հենդրիքսի խոսքերով, զենքի փոխադրումը դառնում է «աճող ռազմավարական խնդիր» Վաշինգտոնի համար:

«Մենք չունենք մեծ ուժերի հետ մրցելու պոտենցիալ, եթե մենք չունենանք աջակցող ուժեր` գնացքների և մատակարարող նավերի ապահովման հարցում, որը մեզ պետք է նման ծավալի գործողության բալանսավորման համար»,-ասել է զինվորականը:

Նույն շարքից