Քաթարի Մարդու Իրավունքների Ազգային Կոմիտեի ղեկավար Ալի բեն Սամիհ Ալ-Մուրին պահանջել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող Ֆիննուելի Նե Աոլին հրատապ միջոցներ ձեռնարկել Սաուդյան իշխանությունների կողմից ձերբակալված չորս Քաթարի քաղաքացիներին փնտրելու և նրանց անմիջապես ազատ արձակելոը համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ, Քաթարի իշխանությունները մեղադրել են Սաուդյան Արաբիային՝ անօրինական կերպով չորս քաթարցիներին կալանքի տակ պահելու և նրանց մոտ Քաթարի ներկայացուցիչների այցը մերժելու համար: Սաուդյան իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվածները լրտեսներ են և գործել են ի օգուտ Քաթարի, և բացի Քաթարի քաղաքացի լինելուց ունեն նաև այլ քաղաքացիություն, ուստի նրանք չեն համարվում էմիրատների ներկայացուցիչներ:
«Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իմանանք Սաուդյան իշխանությունների կողմից ձերբակալված Քաթարի չորս քաղաքացիների գտնվելու վայրը և նպաստել նրանց ազատ արձակմանը»,-ասել է Ալ-Մուրին Դոհայում Նի Աոլինի հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ, նա անդրադարձել է արաբական երկրների կողմից կազմված հակաահաբեկչական ցուցակներին, որտեղ ընդգրկել են քաթարական կազմակերպությունների, առանձին անհատների և բարեգործական ֆոնդերի, ներառյալ իրավապաշտպանների և լրագրողների, առանց որևէ պատճառի կամ ապացույցի, որը, ըստ Ալ-Մուրի, վնաս է հասցրել Քաթարի բարեգործական գործունեությանն աշխարհում:
Ավելի ուշ, 2017 թ. հունիսին, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին հարաբերությունները Քաթարի հետ, մեղադրելով ահաբեկչություն իրականացմանն աջակցելու մեջ: Դրանից հետո ահաբեկչության դեմ պայքարող անձանց և կազմակերպությունների ցուցակում ընդգրկված էին մի շարք Քաթարի քաղաքացիներ և բարեգործական հիմնադրամներ: