Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է մի տարեց կնոջ, ով «անգործության» պատճառով 6 խանութից կատարել է 700-ից ավելի խաղալիքների գողություն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«72-ամյա կինը, ով ավելի քան 700 հափշտակություն է կատարել խանութներից, որոնք հիմնականում եղել են խաղալիքներ՝ ձերբակալված է»,-ասված է հայտարարության մեջ:
Հետաքննության համաձայն, տարեց կինը վաճառել է գողացված իրերը համացանցում, և 2018 թ․-ի հունիսից նրան հաջողվել է տեղադրել սոցցանցում 957 գովազդ:
Ոստիկանությունը հայտնել է նաև, որ թոշակառուի տան խուզարկության արդյունքում հաջողվել է հայտնաբերել «Փարիզի տարածքում 6 խաղալիքի խանութներից գողացված իրերը», մոտ հազար տարբեր ապրանքներ և ավելի քան 40 հազար եվրո կանխիկ:
Նշվում է, որ տարեց կինը խոստովանել է և ասել, որ գողությունները կատարել է «անգործությունից»: