Քաղաքական Միջազգային 

Հույս ունենք, որ Թուրքիան կաջակցի մեզ այս հարցում․ Պորոշենկոն Դոնբասի վերականգնման մասին

Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ասել է, որ հաշվի է առնում Դոնբասում ենթակառուցվածքների վերականգնման հարցում Թուրքիայի աջակցությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-4-ը Պորոշենկոն երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:

«Մենք ընդունել ենք նոր նախագիծ Թուրքիայի համագործակցության և համակարգող հանձնաժողովի (TIKA) հետ, որի շրջանակներում Դոնբասում կլինեն ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր: Հույս ունենք, որ Թուրքիան կաջակցի մեզ այս հարցում»,-ասել է Պորոշենկոն, Ստամբուլում Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նույն շարքից